Hranush hakobyan biography of william
Հրանուշ Հակոբյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրանուշ Հակոբյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրանուշ Հրանտի Հակոբյան (ապրիլի 12, 1954(1954-04-12), Սարուխան, Նոր Բայազետի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի պետական գործիչ, Հայաստանի սփյուռքի նախարար (2008-2018)։ Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1975 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, 1989 թվականին՝ Մոսկվայի հասարակական գիտությունների ակադեմիան, 1994 թվականին՝ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Իրավաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր է։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1975-1983 - Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս
- 1978-1983 - ԵՊՀ ԼԿԵՄ կոմիտեի քարտուղարի տեղակալ, քարտուղար
- 1983-1985 - ՀԼԿԵՄ կենտկոմի քարտուղար
- 1985-1990 - ՀԼԿԵՄ կենտկոմի առաջին քարտուղար, ընտրվել է ՀամԼԿԵՄ Կենտկոմի բյուրոյի անդամ (Մոսկվա)
- 1986-1990 - ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ԳԽ նախագահության անդամ
- 1990-1995 - ՀՀ ԳԽ և ԱԺ պատգամավոր, ԱԺ սոցիալական առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
- 1995-1996 - նույն հանձնաժողովի նախագահ
- 1995-1997 ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
- 1996-1998 - ՀՀ սոցիալական ապահովության նախարար
- 1996-2008 - Միջխորհրդարանական միության միջազգային վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ, ապա ղեկավար, Կանանց հիմնախնդիրները համակարգող խորհրդի անդամ
- 1999-2003 - ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ԵՄ-Հայաստան հանձնաժողովի փոխնախագահ
- 2003 թվականի հունիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
- 2007 թվականի հունիսի 7-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[1]։
- 2008 թվականի հունիսի 27-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԱԳՆ սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ[2]։
- 2008 թվականի հոկտեմբերի 1-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ ԱԳՆ սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահի պաշտոնից[3]։
- 2008 թվականի հոկտեմբերի 1-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի սփյուռքի նախարար[4]։
- 2012 թվականի հունիսի 16-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով վերանշանակվել է Հայաստանի Սփյուռքի նախարարի պաշտոնում։
- 2013 թվականի մայիսի 8-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ Սփյուռքի նախարարի պաշտոնում[5]։
- 2014 թվականի ապրիլի 23-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ Սփյուռքի նախարարի պաշտոնում[6]։
- 2016 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով վերանշանակվել է Հայաստանի Սփյուռքի նախարարի պաշտոնում։
- 2018 թվականին հրաժարական է տվել։
Հեղինակ է 6 գրքի և 40-ից ավելի գիտական աշխատանքների։
Հայաստան համահայկական հիմնադրամի և մի շարք այլ հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի անդամ է, Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի համահիմնադիր, Հայ կանանց միջազգային միության նախագահ, ԵՊՀ-ի, ԵԲՀ-ի խորհուրդների անդամ, ԳՊՀ-ի խորհրդի նախագահ։ Ստեղծել է երիտասարդական խորհրդարանը։ Դասավանդում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում և Գավառի պետական համալսարանում։
- 2018 թվականին դադարեցրել է անդամակցությունը ՀՀԿ-ին։
Մրցանակներ, պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախորդող | ՀՀ ԱԺ սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյան 1995-1996 | Հաջորդող |
Նախորդող Շավարշ Քոչարյան | ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյան 12 հունիսի 2003 — 7 հունիսի 2007 | Հաջորդող պաշտոնը վերացվել է, նույն ինքը որպես ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ |
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է, նույն ինքը որպես ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ | ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյան 7 հունիսի 2007 — 27 հունիսի 2008 | Հաջորդող Արմեն Աշոտյան |
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է | ՀՀ ԱԳՆ սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյան 27 հունիսի 2008 — 1 հոկտեմբերի 2008 | Հաջորդող պաշտոնը վերացվել է, նույն ինքը որպես ՀՀ Սփյուռքի նախարար |
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է, նույն ինքը որպես ՀՀ ԱԳՆ սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ | ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան 1 հոկտեմբերի 2008 - 2018 | Հաջորդող Մխիթար Հայրապետյան |